Դարանակում 2018-2025 թթ-ին 561 միլիոն 24 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ  գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 561 միլիոն 24 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից  4-ը սուբվենցիոն են՝ 57  միլիոն 24 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 504 միլիոն  դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Դարանակում  2018-2025 թվականների ընթացքում կառուցվել են 4725 մետր խմելու ջրատարի  ներքին ու արտաքին  ցանցեր, 3720 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել է 4500 մետր հանրապետական  նշանակության ճանապարհ։ 

Պետական ծրագրով 2019 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Դարանակի վարչական տարածքով անցնող հատվածը՝ շուրջ 504 միլիոն դրամ արժեքով։

Հայերեն

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում