Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական նավի թիրախավորումից  հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրույցից հետո Արաղչին հայտնել է, որ Սիբիհայի հավաստիացմամբ՝ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել:

«Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Ուկրաինան էսկալացիայի չի ձգտում: Իրանը նույնպես չի ձգտում էսկալացիայի, բայց մենք հստակեցրել ենք, որ մեր քաղաքացիների և շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է: Վնասի համար պետք է փոխհատուցում լինի», - գրել է Արաղչին X հարթակում:

Սիբիհան իր հերթին հայտարարել է, որ «անկեղծ զրույց» է ունեցել Արաղչիի հետ:

«Ես կրկնեցի, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք նպատակամիտված չեն քաղաքացիական նավերի կամ անձանց թիրախավորմանը», - նշել է Սիբիհան X-ում գրառման մեջ:

Նա հաստատել է, որ հարվածի հետևանքով զոհվել է Իրանի մեկ քաղաքացի, և որ վերջին միջադեպի ժամանակ թիրախավորված նավը եղել է քաղաքացիական: Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիան է բոլոր միջադեպերի «արմատական ​​պատճառը, և հենց Ռուսաստանն է կրում բոլոր սադրանքների և զոհերի ամբողջական պատասխանատվությունը»։

Հուլիսի 25-ին Թեհրանը հայտնել էր, որ ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի թիրախավորման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, մի քանիսը վիրավորվել են: Իրանը հերքել էր մեղադրանքները, որ նավը ռազմական բեռներ էր տեղափոխում, և խոստացել էր անպատասխան չթողնել այս հարձակումը:

Իրան

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը