Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 570․9 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հունիսին՝ մայիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 7․3, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ կրճատվել է 3․3 տոկոսով: Հունիսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 653․6 մլն դոլար:

Արտահանումն առաջին կիսամյակում 6․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 431․3 մլն դոլար: Հունիսին՝ մայիսի համեմատ ծավալն աճել է 5 տոկոսով, սակայն 2025 թվականի հունիսի համեմատ կրճատվել է 20․5 տոկոսով: Հունիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 556․7 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-հունիսին 4 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 6 մլրդ 139.6 մլն դոլար: Հունիսին՝ մայիսի համեմատ աճել է 8․5, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 8․6 տոկոսով: Հունիսին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 096․9 մլն դոլար:

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-հունիսին եղել է 374․32, իսկ հունիսին՝ 368.26 դրամ: 

Հայերեն Español 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի