ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գուտերեշն այդ մասին հայտարարել է հուլիսի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակի շեմին, որը նախկինում անհավանական էր թվում»,- նշել է նա։

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել գտնել իրավիճակի դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ​​լուծում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է արել՝ անդրադառնալով Եմենի հութիների վերջին գործողություններին։

Հուլիսի 23-ին «Անսար Ալլահ» շարժման հութիները Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավերի  վրա։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ նավերը չեն հետևել Կարմիր ծովում նավագնացության արգելքին։

Մի քանի օր առաջ հութիները հայտարարել էին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի շրջափակման մեկնարկի մասին։ Շարժման ռազմական ներկայացուցիչը հայտարարել էր, որ հութիները պահպանում են համընդհանուր սրման իրավունքը՝ կոշտ պատասխան խոստանալով Սաուդյան Արաբիայի  կողմից ցանկացած սադրանքի։

Հայերեն فارسی

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին