Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած բոլոր դիվանագիտական ծառայողներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։

«Տարածաշրջանային լարվածության վերաբերյալ թարմացված տեղեկատվության և անվտանգության իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից», - ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Բրիտանական The Sun պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ արդեն տարհանել էր դեսպանին և հյուպատոսական անձնակազմին, իսկ դրանից հետո դիվանագիտական գործունեությունն իրականացրել է հեռավար։

Դեռևս պարզ չէ, թե ովքեր էին մնացել Թեհրանում և քանի մարդ է տարհանվել։

Բրիտանիայի կառավարությունից հայտնել են, որ աշխատակիցների դուրսբերումը «նախազգուշական» միջոցառում է։ Բրիտանական կողմը նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ չեն կարողանա աջակցություն ցուցաբերել, եթե նրանք բախվեն որևէ «դժվարության»։

«Իրանում Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը ծայրահեղ սահմանափակ է։ Արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր չի լինի տրամադրել հյուպատոսական աջակցություն առերես ձևաչափով, և Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարողանա օգնել ձեզ, եթե Իրանում հայտնվեք դժվար իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ՝ հիշեցնելով, որ դեսպանատունը շարունակելու է աշխատել հեռավար։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել էր․«Այս պահից սկսած՝ ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում կրակի որևէ նավի ուղղությամբ՝ լինի դա հրթիռով, անօդաչու սարքով կամ որևէ այլ միջոցով ու զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կկործանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ նրանք, որոնք գտնվում են մայրաքաղաք Թեհրանի հարևանությամբ կամ հենց քաղաքում»։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։

Հայերեն Русский

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է

Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանի հետ

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ