Իրան

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ 12-րդ գիշերն անընդմեջ իրականացվող հարվածների ալիքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։

«Այս հարվածներն ավելի են սահմանափակում Իրանի հնարավորությունները՝ հարձակումներ իրականացնելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի դեմ», - նշվում է X-ում Կենրտոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո վերաուղղորդել է ինը առևտրային նավ, ինչպես նաև շարքից դուրս է բերել մեկը։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում