Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակը հաստատել է, որ հուլիսի 17-ին Հորդանանում ռազմաբազայի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի ևս մեկ զինծառայող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը` նշելով, որ այսպիսով Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորդանանի ռազմաբազային հարվածի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, մեկն անհետ կորել է։ Անհետ կորած զինծառայողի մնացորդների հայտնաբերումից և նույնականացումից հետո նշվել է, որ երրորդ զոհը  28-ամյա սերժանտ Անգել Ռամպերսադն է, որը հուլիսի 17-ին իրանական հարվածի ժամանակ գտնվում էր Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայում։

Բացի այդ, օրերս նաև հաղորդվել էր, որ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքի վերահսկվող պայթյունի ժամանակ զոհվել է 30-ամյա սերժանտ Մայքլ Էմանուել Սվինթոնը։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Իրանի դեմ մարտերում վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Ըստ Իրանի իշխանությունների՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում ամերիկյան հարվածներից երկրում զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել է։

Հայերեն Русский

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո