Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է հուլիսի 21-ի երեկոյան ուղերձում։

Նա նշել է, որ մի շարք հանդիպումներ է անցկացրել բանակի և Պաշտպանության ու անվտանգության ուժերի բարձրագույն հրամանատարության հետ և տեսնում է «ընդհանուր դիրքորոշում»։ Այնուհետև Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը կդառնա գեներալ Միխայլո Դրապատին։

Ալեքսանդր Սիրսկին մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։

«Այսօր ես լքում եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը», - գրել է Սիրսկին Telegram-ում՝ թվարկելով պատերազմի հիմնական փուլերը և դրանցում իր դերը (Կիևի պաշտպանությունը պատերազմի սկզբում, Խարկովի մարզում հարձակումը և Կուրսկի գործողությունը)։

Սիրսկու խոսքով՝ ինքն «ազատություն չունի խոսելու իր կողմից իրականացված որոշ գործողությունների մասին»։

«Պատմությունը կպատմի։ Ես միայն կասեմ՝ թշնամին հիշում է դրանք», - հավելել է նա։

Միխայլո Դրապատին իր հերթին Facebook-ում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին վստահության համար, պաշտպանության նախարարին՝ աջակցության համար, և պաշտպանության ուժերին՝ ծառայության այս նոր փուլի համար։

«Ուկրաինային ծառայելը միշտ պատիվ է եղել ինձ համար, իսկ անկախության համար պատերազմի ժամանակ դա նշանակում է բացարձակ պատասխանատվություն», - գրել է գեներալը։

Հայտարարելով Ալեքսանդր Սիրսկուն պաշտոնից ազատելու իր որոշման մասին՝ Ուկրաինայի նախագահը նաև անդրադարձել է նախկին պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովի ճակատագրին, որն օրերս ազատվել էր պաշտոնից։

«Ես այսօր նաև հանդիպում ունեցա Միխայլո Ֆեդորովի հետ։ Ես Միխայլոյին առաջարկեցի կառավարությունում հարգված պաշտոն, որը թույլ կտա մեզ միավորել մեր պետության տեխնոլոգիական բաղադրիչը և ապահովել դրա զարգացումը», - ասել է Զելենսկին։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆեդորովը ժողովրդականություն էր ձեռք բերել, և Ուկրաինայում շատերը նրան են վերագրում անօդաչու թռչող սարքերի պատերազմում երկրի հաջողությունները։ Նրա հրաժարականը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել երկրում։ Զելենսկին Ֆեդորովի պաշտոնանկությունը բացատրել էր Սիրսկու հետ նրա ունեցած տարաձայնություններով։

Ֆեդորովն իր հերթին ողջունել է գեներալ Դրապատիի նշանակումը ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Նա իր Telegram ալիքում նաև գրել է, որ զանգահարել է Սիրսկուն և շնորհակալություն հայտնել նրան «Կիևի պաշտպանության, Խարկովի գործողության և այլ պատմական մարտերի համար»։

Աշխարհ

Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավար Ֆեդորովի պաշտոնանկությունը և դրա դեմ անցկացվող ցույցերը

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս