Աշխարհ

Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավար Ֆեդորովի պաշտոնանկությունը և դրա դեմ անցկացվող ցույցերը

2 րոպեի ընթերցում

Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավար Ֆեդորովի պաշտոնանկությունը և դրա դեմ անցկացվող ցույցերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովին փոխարինելու իր որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Զելենսկին Ֆեդորովի պաշտոնանկությունը բացատրել էր Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ պաշտպանության նախարարի տարաձայնություններով։

Սթարմերի հետ ճեպազրույցի ժամանակ Զելենսկին ասել է, որ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության միջև առկա հակամարտությունը համակարգային բնույթ է կրում և տեղի է ունեցել «տարբեր մակարդակներում», ուստի դա միայն անձնական հարց չէ։

Ուկրաինայի նախագահը նաև արձագանքել է առավոտից Ֆեդորովի հրաժարականի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին:

«Մարդիկ ուզում էին դուրս գալ, և ճիշտ էլ անում էին։ Ես հասկանում եմ, լսում եմ և նույնիսկ արձագանքում եմ այն ամենին, ինչ ասում է հանրությունը», - ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ամենահավանական թեկնածուներից մեկը, որ կփոխարինի Ֆեդորովին, ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն է, սակայն որոշում դեռևս չի կայացվել, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուն դեռևս չի ներկայացվել Գերագույն ռադային։

Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունենում: Գերագույն ռադայի քվեարկության արդյունքում Ուկրաինայի վարչապետ է ընտրվել «Նավթոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում