Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան»,-գրել է Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար։

Խաչատրյանը նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և, պաշտոնների անհամատեղելիությունից ելնելով դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։

«Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ՝ ինչպես ինձ տեսել եք, որպեսզի իմ ներդրումն ունենամ Երևանի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի զարգացման գործում արդեն պետական բարձր մակարդակում»,-նշված է Խաչատրյանի գրառման մեջ։

Հայերեն

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց ոչ իր տարածքային ամբողջականության կորստի. ԱԳ նախարար

ՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնին

ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը

ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 120 ԱԹՍ, իսկ Կիևը հարվածել է Սոչիում նավթի պահեստի

Ի պատիվ Վահագն Խաչատուրյանի՝ Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ

Հայաստանի ԱԺ նախագահն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ կանցկացվի «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով մրցույթ

Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել