3 րոպեի ընթերցում
Մայամի, ԱՄՆ
Մարզադաշտ «Մայամի»
Երրորդ տեղի համար խաղ
Ֆրանսիա-Անգլիա` 4:6
Ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում միմյանց հետ մրցեցին նախորդ «Մունդիալ»-ի եզրափակչի մասնակից Ֆրանսիան ու Անգլիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ֆրանսիա-Անգլիա հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ անգլիացիների առավելությամբ։ Թոմաս Տուխելի թիմը հանդիպման մեկնարկից անմիջապես հետո բացեց հաշիվը. արդեն 3-րդ րոպեին Դեկլան Ռայսը դիպուկ հարվածով առաջ մղեց Անգլիայի հավաքականին:
Բաց թողած գոլից հետո Ֆրանսիան փորձեց վերահսկել գնդակը և Կիլիան Մբապեի գլխավորությամբ մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն անգլիացիները վստահ էին գործում պաշտպանությունում։ 18-րդ րոպեին Անգլիան կրկնապատկեց իր առավելությունը. ստանդարտ իրավիճակից հետո աչքի ընկավ Էզրի Կոնսան՝ հաշիվը դարձնելով 2:0։
Առաջին խաղակեսի մնացած հատվածում Անգլիան շարունակեց արդյունավետ հակագրոհել։ Ֆրանսիայի պաշտպանությունը հաճախ սխալվում էր, իսկ Էբերեչի Էզեն հիանալի էր ղեկավարում թիմի գրոհները։ 37-րդ րոպեին Բուկայո Սական խփեց երրորդ գոլը, իսկ ավելացված ժամանակում կրկին աչքի ընկավ՝ ձևակերպելով դուբլը:
Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը զգալիորեն ակտիվացրեց իր խաղը և փորձեցհետ բերել կորցրածը: Դիդյե Դեշամի թիմը մեծացրեց ճնշումը և սկսեց ավելի հաճախ սպառնալՋորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասին։ 56-րդ րոպեին Կիլիան Մբապեն ստացավփոխանցում տուգանային հրապարակում և դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝1:4։ 62-րդ րոպեին Բրեդլի Բարկոլան արագ գրոհի ավարտին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:4։ Ֆրանսիացիները շարունակում էին ճնշումը:
81-րդ րոպեին Մբապեն ձևակերպեց դուբլ՝ դառնալով Մունդիալի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն` 22 գոլով:
Սակայն ֆրանսիացիների ինտրիգը երկար չտևեց։ 86-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Բուկայո Սական՝ ձևակերպելով հեթ-տրիկ, իսկ արդեն լրացուցիչ ժամաանակ վերջին րոպեին Բելինգեմը խփեց ԱՆգլիայի ընտրանու 6-րդ գնդակը:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը իր վերջին հանդիպումն անցկացրեց ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում: