Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 1.10-ին Մանուշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները թմրանյութ ձեռք բերելու և պահելու դեպք են բացահայտել նաև ժամը 2․10-ին։ Նրանք Ղափանցյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նույն օրը, ժամը 20․50-ին Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հայերեն

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը