Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Գերմանիայի իշխանությունները 2026 թվականի առաջին կեսին հաստատել են զենքի և ռազմական արտադրանքի ռեկորդային՝ 13,87 միլիարդ եվրոյի արտահանում, որի հիմնական ստացողը Ուկրաինան է։
«Նախնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կեսին տրամադրվել են ռազմական արտադրանքի արտահանման թույլտվություններ՝ ընդհանուր առմամբ մոտ 13,87 միլիարդ եվրոյի չափով։ Հիմնական ստացող երկիրն Ուկրաինան է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։