ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Արևելյան ժամանակով ժամը 7։30-ին (Երևանի ժամանակով՝ 15։30-ին) ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրամանատարությունը գրել է X հարթակում։
Հարվածների նոր ալիքը սկսվել էր Արևելյան ժամանակով ժամը 6։00-ին (Երևանի ժամանակով՝ 14։00-ին) և տևել է 1,5 ժամ։
«90 րոպե տևած ալիքի ընթացքում CENTCOM-ը ճշգրիտ զինամթերք է արձակել Մեծ Թունբ կղզում գտնվող ափամերձ պաշտպանական համակարգերի և թևավոր հրթիռների պահեսման ու արձակման կայանների դեմ», - նշված է հաղորդագրության մեջ։
CENTCOM-ը հավելել է, որ հարվածներն ավելի են նվազեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը հարվածներ հասցնելու Իրանի կարողությունները։
Գիշերը կողմերը կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել։ Ըստ իրանական կողմի՝ վերջին մի քանի օրվա հարվածների հետևանքով երկրում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ գիշերվա հարվածներից զոհվել է 7 զինծառայող։