Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպայում ռազմավարական զարթոնքը պետք է սկսվի խաղաղության վերականգնման բանակցային ջանքերից․ BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը նախարարների խորհրդի առջև իր ելույթում նշել է, որ ռազմավարական զարթոնքը Եվրոպայում պետք է սկսվի խաղաղությունը վերականգնելու և նոր, կայուն ու արդյունավետ անվտանգության համակարգ ստեղծելու բանակցային ջանքերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Նրա խոսքով՝ սա նաև Բուլղարիայի՝ հուլիսի 14-ին Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» ոչ պաշտոնական խորհրդակցություններին չմասնակցելու որոշման պատճառն էր։

Ռադևը նշել է, որ այս շաբաթ Բուլղարիան ներդրում է ունեցել եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման գործում։ Վարչապետի խոսքով՝ Բրյուսելը հարգել է երկրի վերապահումները՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթում երեք անձանց՝ Համայն Ռուսիո պատրիարքին, «Լուկօյլ»-ի սեփականատեր Վագիտ Ալեքպերովին և Սոֆիայի մետրոյի համակարգը պահեստամասերով մատակարարող կոնսորցիումի ղեկավարին ներառելու վերաբերյալ։

«Խոսքը ոչ թե անհատների, այլ այն մասին է, որ Բուլղարիան պաշտպանի իր շահերն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես դա անում են ԵՄ մյուս անդամ պետությունները», - նշել է Ռադևը։

Նրա խոսքով՝ կրոնը չպետք է խառնվի քաղաքական հակամարտություններին՝ հատկապես, երբ Եվրոպայում պատերազմ է մղվում։

«Լարվածության թուլացմանը նպաստող ցանկացած որոշում նպաստում է խաղաղությանը, որը ցանկանում են բոլոր բարեխիղճ մարդիկ՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում», - հավելել է նա։

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին