Իրան

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում CENTCOM-ը գրել է, որ հարվածները սկսվել են Արևելյան ժամանակով առավոտյան ժամը 6-ին, այսինքն՝ Երևանի ժամանակով՝ 14։00-ին։

«Հարվածների նպատակն է էլ ավելի նվազեցնել այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա գրոհելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Գիշերը կողմերը կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել։ Ըստ իրանական կողմի՝ վերջին մի քանի օրվա հարվածների հետևանքով երկրում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ գիշերվա հարվածներից զոհվել է 7 զինծառայող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում