Իրան

Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի մատակարարումների ծավալը կազմում է օրական մոտավորապես 15 միլիոն բարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Վերջին երկու օրերին նավթի հոսքը մոտավորապես համապատասխանում է վերջին 7 օրվա միջին ցուցանիշին։ (Հորմուզի) նեղուցով օրական անցնում է 10 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս, բայց հաշվի առնելով խողովակաշարերով փոխադրվող լրացուցիչ ծավալները՝ Արաբական ծոցի (տարածաշրջանից) օրական դուրս է գալիս մոտ 15 միլիոն բարել», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռայթը հավելել է, որ մինչև Իրանի հետ հակամարտության սկսվելն այդ ցուցանիշը կազմել է օրական մոտավորապես 20 միլիոն բարել: Նրա խոսքով՝ աշխարհի մյուս մասերում նավթի արտադրության ծավալներն աճել են, և ներկայում նավթի պակաս չկա։

Ռայթը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 13-ին արած այն հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ին պետք է վճարվի ջրային ուղով փոխադրվող բեռների արժեքի 20%-ը։ Հունիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների կոչերից հետո որոշել է հրաժարվել 20% տուրքի գանձումից, սակայն դրա դիմաց Պարսից ծոցի երկրները ներդրումներ կանեն ԱՄՆ-ում։

«Դա (խմբ.՝ 20% վճարի գանձումը) այլևս չի քննարկվում.... Հորմուզի նեղուցով անցման համար տուրքեր չեն լինի», - ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում