Իրան

Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Նորվեգական Stolt Magnesium լցանավում հրդեհ է բռնկվել «անհայտ արտաքին սարքի պայթյունից» հետո, երբ նավն ընթանում էր Արաբական ծովով՝ Օմանի ափերի մոտ, հայտարարել է լցանավի կառավարիչ Stolt Tankers ընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ի առավոտյան։ Հրդեհ է բռնկվել նավի սարքավորումների սենյակում։ Անձնակազմի անդամները չեն տուժել։

Ավելի վաղ Իրանը և ԱՄՆ-ն հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ ԱՄՆ-ն կրկին շրջափակել է իրանական նավահանգիստները՝ նշելով, որ վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ և վճար կգանձի նեղուցում անվտանգության ապահովման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում