Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
NBA-ում 34 տարվա փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ շարունակելով նաև գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։
Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը։
Կարդացեք հոդվածը` Türkçe