Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Last night, coinciding with the downing of U.S. drones, the ‘Strategic Action for the Security and Sustainable Progress of the Strait of Hormuz and the Persian Gulf’ bill was formally introduced in Iran’s Parliament.
— ابراهیم عزیزی (@Ebrahimazizi33) July 14, 2026
We remain steadfast in defending our red lines, particularly…
«Անցյալ երեկոյան, ամերիկյան անօդաչուների խոցման հետ միաժամանակ, պաշտոնապես Իրանի խորհրդարան է ներկայացվել «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցներ» օրինագիծը», - գրել է նա։
Ազիզին ընդգծել է Թեհրանի մտադրությունը՝ «պաշտպանել իր կարմիր գծերը, հատկապես Հորմուզի նեղուցի կառավարման հարցում»։
«Սա առաջին քայլն է։ Առջևում սպասվում են հետագա միջոցներ», - հավելել է նա։
Օրինագծին նախ պետք է հավանություն տա խորհրդարանը, այնուհետև այն պետք է ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի քննարկմանը, ապա՝ նախագահի ստորագրմանը: