Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

2 րոպեի ընթերցում

Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Նրանցից 390-ը 6, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիք՝ 12 անչափահաս երեխա ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կկարողանան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

«Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, քանի որ մինչ օրս այս ընտանիքների համար առանձին բնակարանային աջակցության ծրագիր չի իրականացվել։ Այն հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։ Բացի այդ, ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- նշեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծրագրով Երևանում բնակարան ձեռք բերելը չի նախատեսվում։

«Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,-ասաց նա։

Հայերեն

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ