Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

2 րոպեի ընթերցում

Պակիստանի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները հանգստյան օրերին ԱՄՆ-ի և Իրանի հետ նոր միջնորդական բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Մասնավորապես, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը զանգահարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ինչպես նշում է գործակալությունը՝ միջնորդները մտադիր են շարունակել ջանքերն ուղղված հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացմանը:

Նախորդ օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Մասնավորապես, ամերիկյան կողմը թիրախավորել է մի շարք իրանական քաղաքներ, իսկ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան օբյեկտներին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ էին սկսել փետրվարի 28-ին: Օդային հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ: Առաջին փուլից հետո Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող  առաջընթաց, այդ թվում ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ:

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. Թեհրանից հայտարարել են Հորմուզի նեղուցը փակելու մասին

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները