Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային գրադարանի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հանդիպումը հնարավորություն ընձեռեց ընթերցողներին անձամբ հանդիպելու հեղինակին, ծանոթանալու նրա նոր ստեղծագործությանը և լսելու գրականագետների կարծիքը վեպի մասին:

«Կարդինալը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Վեպը ներկայացնում է Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեցեղու Պատրիարք-Կաթողիկոս Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանի կյանքի ոդիսականը՝ մանկությունից մինչև կարդինալ դառնալը:

Աղաջանյանը երկու անգամ՝ 1958 և 1963 թվականներին, Հռոմի պապի ընտրություններում եղել է ամենահավանական թեկնածուն, սակայն այդպես էլ չի ընտրվել: Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958–1970 թթ.)՝ նա աներևակայելի գործունեություն է ծավալել հայության համար, որի շնորհիվ Քեսաբն ու հարակից 9 հայկական գյուղեր փրկվել են թուրքական ճիրաններից: Վեպի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ԽՍՀՄ-ն արգելել էր հակակոմունիստ համարվող հոգևորականին որևէ շփում ունենալ հայրենիքի հետ: 

Հեղինակը տեղեկացրեց, որ վեպով ամբողջացրել է հոգևորականի կերպարը, ինչը հնարավոր է դարձել Մխիթարյան միաբանության, Բեյրութի Հայ Կաթողիկե պատրիարքարանի, Զմառի վանքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվներից, ինչպես նաև անձնական աղբյուրներից ստացված տվյալների շնորհիվ: Մինչ վեպի վերածելը հեղինակն ավելի քան տասը ամիս ուսումնասիրել և տեղեկություններ է հավաքել կարդինալի մասին:

Վեպի տպագրությունը հնարավոր է դարձել Աղաջանյան տոհմի շառավիղ, Գրիգոր Աղաջանյանի աջակցությամբ, ով, նախապես կարդալով ձեռագիրը, որոշել է աջակցել գրքի լույսընծայմանը:

 

 

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին