Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

2 րոպեի ընթերցում

Մայամի, ԱՄՆ

Մարզադաշտ «Մայամի»

Քառորդ եզրափակիչ

Նորվեգիա-Անգլիա` 1:2

 

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի ազգայինհավաքականը 2:1 հաշվով հաղթեց Նորվեգիային և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում նախաձեռնությունն ավելի շատանգլիացիներինն էր, սակայն Նորվեգիան համբերատար պաշտպանվում էր և վտանգավորհակագրոհներով փորձում էր անակնկալի բերել մրցակցին։ 36-րդ րոպեին Նորվեգիայի ընտրանինբացեց հաշիվը. Անդրեաս Շելդերուպի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ևհայտնվեց Ջորդան Փիքֆորդի պաշտպանած դարպասում՝ Նորվեգիային առաջ մղելով հաշվի մեջ։

Անգլիան կարողացավ պատասխանել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ Ջուդ Բելինգհեմը տուգանային հրապարակում առաջինը հասավ գնդակին և մոտ տարածությունից խփեց հավասարեցնող գոլը՝ հաշիվը դարձնելով 1:1։

Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան հաղթական գոլ խփելու հնարավորություններ։ Նորվեգիան նույնիսկ մեկ անգամ գրավեց դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց Էրլինգ Հոլանդի կողմից խախտման պատճառով։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկից անմիջապես հետո՝ 93-րդ րոպեին, կրկին վճռորոշ խոսքն ասաց Բելինգհեմը։ Նորվեգիայի դարպասապահ Օրյան Նյուլանդի սխալից հետո անգլիացի կիսապաշտպանը գրավեց դարպասը և ձևակերպեց իր դուբլը՝ Անգլիային առաջ մղելով հաշվի մեջ։

Տեսանյութը` այստեղ

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար