Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Իսրայելական ինքնաթիռները հուլիսի 11-ին հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քֆար Թիբնիթի և Նաբաթիե ալ-Ֆավքայի ծայրամասերին, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Նաբաթիե ալ-Ֆավքային։

Աղբյուրը հավելել է, որ իսրայելական ուժերը գնդացրային կրակ են բացել Նաբաթիե ալ-Ֆաուքա շրջանի ուղղությամբ՝ Քֆար Թիբնիթի և հարավային Լիբանանի Զուտար գյուղի ուղղությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում