Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

3 րոպեի ընթերցում

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

Քառորդ եզրափակիչ

Իսպանիա-Բելգիա` 2:1

«Մունդիալ»-ի կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը վիճարկեցին Իսպանիան ու Բելգիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանիան հենց մեկնարկից վերցրեց նախաձեռնությունը, երկարժամանակ վերահսկեց գնդակը և մեծ ճնշում գործադրեց Տիբո Կուրտուայի պաշտպանածդարպասի ուղղությամբ։ Լամին Յամալը և Դանի Օլմոն մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին,սակայն բելգիացի դարպասապահը վստահ էր գործում իր դիրքում։ 

Իսպանացիների ակտիվությունը արդյունք տվեց 30-րդ րոպեին։ Դանի Օլմոյի հարվածից հետոԿուրտուան հետ մղեց գնդակը, սակայն առաջինը վրա հասավ Ֆաբիան Ռուիսը, որը մոտտարածությունից բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով Եվրոպայի գործող չեմպիոններին։ 

Բելգիան, չնայած առաջին կեսում զգալիորեն քիչ էր տիրում գնդակին, կարողացավ արագվերականգնել հավասարակշռությունը։ 41-րդ րոպեին Տիմոտի Կաստանյեի ճշգրիտ փոխանցումիցհետո Շառլ դե Կետելարեն գլխի հարվածով գրավեց Ունայ Սիմոնի դարպասը՝ հաշիվը դարձնելով1:1։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում սա առաջին գնդակն էր, որ իսպանացիները ընդունեցին սեփական դարպասը:

Երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպը մնաց բարձր, սակայն թիմերն ավելի զգուշավոր էինգործում՝ հասկանալով խաղի կարևորությունը։ Իսպանիան շարունակեց վերահսկել գնդակը ևդիրքային գրոհներով ճնշում գործադրել Բելգիայի պաշտպանության վրա, մինչդեռ բելգիացիներըհիմնականում ապավինում էին Կևին Դե Բրույնեի կազմակերպած արագ հակագրոհներին։ ՈւնայՍիմոնն ու Տիբո Կուրտուան մի քանի անգամ փրկեցին իրենց թիմերին՝ հետ մղելով վտանգավորհարվածներ։ 

Հանդիպման 71-րդ րոպեին Բելգիան ծանր կորուստ ունեցավ։ Տիբո Կուրտուան վնասվածք ստացավ և, չկարողանալով շարունակել խաղը, արցունքն աչքերին լքեց խաղադաշտը։ Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Սեն Լամենսը, որն անմիջապես հայտնվեց իսպանացիների ճնշման տակ։ 

Երբ թվում էր, թե հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, Իսպանիան վճռական գրոհ կազմակերպեց։ 88-րդ րոպեին Պաու Կուբարսիի հեռահար հարվածից հետո Լամենսը չկարողացավ վստահ որսալ գնդակը, իսկ փոխարինման մտած Միկել Մերինոն առաջինը հասավ անդրադարձին և մոտ տարածությունից այն ուղարկեց դարպասը:

Կիսաեզրափակիչում Իսպանիան կմրցի Ֆրանսիայի հետ:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար