Իրան

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի Մաշհադ քաղաքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Սուգիոնոն հուլիսի 10-ին ժամանել է Մաշհադ՝ Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև մի շարք գիտնականների և իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ և կոչ են արել շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար։

Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի պատվիրակությունը ժամանել է Մաշհադ՝ հարգանքի տուրք մատուցելու Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին։

Վերջինիս հրաժեշտի արարողություններին մասնակցելու համար հուլիսի 3-ին Իրան էր մեկնել նաև ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները մեկնարկել են հուլիսի 3-ից ու շարունակվել մինչև հուլիսի 8-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում