Իրան

Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը համաձայնություն է տվել բանակցությունները շարունակելու մասին Թեհրանի «խնդրանքին»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truthsocial-ի իր էջում արված գրառման մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք դա անել, բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է նրանց, որ հրադադարն ավարտվել է»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Կատարը նաև կոչ էր արել կողմերին շարունակել բանակցային գործընթացը։

Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա իրականացված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում