Իրան

Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

1 րոպեի ընթերցում

Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Մայիսի սկզբից ի վեր ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:՝

«Մայիսի սկզբից ի վեր ամերիկացի զինվորականներն աջակցել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել անմշակ  նավթի հաջող տարանցմանը», - նշված է հրամանատարության հայտարարության մեջ X-ում։ Գործակալությունը նաև հանդես է եկել իրանական պետական ​​զանգվածային լրատվամիջոցների այն պնդումների հերքմամբ, թե առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով այժմ տեղի է ունենում միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», - հավելել են CENTCOM-ում։

Bloomberg գործակալությունը նշել է, որ այս շաբաթ Իրանին ԱՄՆ-ի վերջին հարվածների ֆոնին  Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը գրեթե ամբողջությամբ դադարել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում