Աշխարհ

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Լիբանանի հարավում արմատականների փորած երկու թունելներ՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ շուրջ 20 մետր խորությամբ ստորգետնյա թունելները ոչնչացվել են Մաջդալ Զուն շրջանի անվտանգության գոտում։ Դրանցում հայտնաբերվել են մեծ քանակությամբ սպառազինություն, բնակելի տարածքներ, ինչպես նաև հրթիռների արձակման համար նախատեսված երեք հորեր՝ Իսրայելի տարածքին ուղղված հրթիռային կայանքներով։  

Իսրայելցի զինվորականներն այս շրջանում հայտնաբերել են նաև ականանետերի և հակատանկային հրթիռների պահեստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում