Իրան

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին

1 րոպեի ընթերցում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին

Իրանն ի պատասխան ամերիկյան հարձակման՝ հարվածների նոր ալիք է սկսել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Հրթիռային հարված է հասցվել Քուվեյթին: Թիրախավորվել են նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները:

Իր հերթին, Հորդանանի զինված ուժերը հայտնել է, որ խոցել է Իրանի կողմից երկրի ուղղությամբ արձակված ութ հրթիռ, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Հրթիռների խոցման հետևանքով բեկորներ են ընկել, սակայն տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել:

Պայթյուններ են լսվել նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ռազմաբազայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները և օբյեկտները: Քուվեյթում հարված է հասցվել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի, Բահրեյնում՝ ամերիկյան բանակի համար նախատեսված վառելիքի պահեստի: Կատարում էլ, ըստ իրանական կողմի, թիրախավորվել է արբանյակային ալեհավաք:

Իրանը հայտարարել է, որ գրոհներ է իրականացրել՝ ի պատասխան գիշերն ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ իրականացված նոր հարվածների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում