Լեհաստանում ԱՄՆ զորքերի թվաքանակը կգերազանցի 10 000-ը ռոտացիայի վերսկսումից հետո

1 րոպեի ընթերցում

Ռոտացիայի վերսկսումից հետո Լեհաստանում կտեղակայվի ավելի քան 10 000 ամերիկացի զինծառայող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Ամերիկացի զինվորների ռոտացիան Լեհաստանում կվերսկսվի առաջիկա շաբաթներին, և նրանց թվաքանակը կգերազանցի 10 000-ը», - Կոսինյակ-Կամիշի խոսքն են մեջբերել լեհական ԶԼՄ-ները։

Նախարարը նաև հայտարարել է, որ «ամերիկյան զորքերի ներկայությունը Լեհաստանում ներդրում է, այլ ոչ թե ծախսեր»։

«Այսօր մենք տարեկան ծախսում եք մոտ 15 000 դոլար յուրաքանչյուր ամերիկացի զինվորի մնալու համար։ Դա լավագույն ներդրումն է Լեհաստանի անվտանգության բնագավառում», - ընդգծել է պաշտպանության նախարարը։

Մայիսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անսպասելիորեն չեղարկել է 1-ին հեծելազորային դիվիզիայի 2-րդ զրահատանկային բրիգադի ուղարկումը Լեհաստան, որը պետք է այնտեղ ժամաներ զորքերի պլանավորված ռոտացիայի շրջանակներում:

Հայերեն English Русский

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը