Իրան

Կատարի ԱԳՆ նախարարն Արաղչիի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Կատարի ԱԳՆ նախարարն Արաղչիի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Կատարի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվել է, որ կողմերը «քննարկել են նախորդ երկու օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմական էսկալացիայի վերաբերյալ վերջին զարգացումները»։

Կատարի վարչապետն «ընդգծել է, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում են միջազգային նավագնացության անվտանգությանը և վնասում տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին»։

Նա նաև «շեշտել է բոլոր կողմերի համար երկխոսության և դիվանագիտության, ինչպես նաև ԱՄՆ-Իրան ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում համաձայնեցվածի իրականացման անհրաժեշտությունը»։

Նա «վերահաստատել է Կատարի Պետության աջակցությունն էսկալացիայի զսպմանն ու համապարփակ համաձայնագրի հասնելուն ուղղված բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն անվտանգության և կայունության ամրապնդմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում