Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին

3 րոպեի ընթերցում

Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ։

Հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ «ահաբեկչական ամերիկյան բանակը» հուլիսի 8-ի առավոտյան հարվածել է Իրանի հարավային ափին գտնվող մոնիթորինգի և հսկողության մի քանի կենտրոնի, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածի և պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագրի 1-ին կետի «կոպիտ խախտում է»։

Գերատեսչությունը նշել է, որ նոր հարվածները, զուգորդված հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իրանական նավթի վաճառքի լիցենզիան չեղյալ հայտարարելու որոշման հետ, որի մասին Վաշինգտոնը պարտավորություն էր ստանձնել հուշագրի 10-րդ կետի համաձայն, ինչպես նաև «Հորմուզի նեղուցում խախտումները և Իսրայելի շարունակական ռազմական ագրեսիան ու ահաբեկչական գործողությունները Լիբանանի դեմ», հրադադարի համաձայնագրի էական մասերը դարձրել են անարդյունավետ։

Նախարարությունը «խստորեն» հիշեցրել է բոլոր կառավարություններին իրենց միջազգային իրավական պարտավորությունների մասին, մասնավորապես՝ Պարսից ծոցի հարավային ափին գտնվող հարևան երկրներին, որպեսզի նրանք «թույլ չտան ագրեսոր կողմին իրենց տարածքն ու կառույցներն օգտագործել Իրանի դեմ հարձակումների համար»։

«Իրանի դեմ ագրեսիայի հանցագործության կատարման գործում ցանկացած համագործակցություն համարժեք է հանցակցության և հանցագործությանը մասնակցության», - ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Վաշինգտոնի կողմից «խոստումների շարունակական խախտումը», հիշեցնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, և ընդգծում է, որ Իրանի զինված ուժերը, «ինչպես նրանք բազմիցս ցույց են տվել, չեն տատանվի պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը ԱՄՆ ռազմական ագրեսիայի դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և նաև թիրախավորելու են ագրեսիայի աղբյուրը և ծագումը»։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտվել է»

Հայերեն Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը