Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտվել է»

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտվել է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին Անկարայում հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտվել է»՝ հավելելով, որ չի ցանկանում Թեհրանի հետ գործ ունենալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալութունը։

«Ինձ համար, կարծում եմ, ամեն ինչ ավարտվել է։ Ես չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ», - ասել է Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ։

«Նրանք տականքներ են։ Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ։ Ես կարծում եմ, որ նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է», - հավելել է նա։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Պակիստանի միջնորդությամբ հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեին մշտական ​​համաձայնագրի շուրջ, սակայն Կատարում հուլիսի 1-ին տեղի ունեցած անուղղակի բանակցություններն ավարտվեցին առանց առաջընթացի։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավի թիրախավորմանն ի պատասխան՝ ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում