Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

2 րոպեի ընթերցում

Հաջողությամբ իրականացվել է այս ամառվա առաջին ուղիղ սեզոնային չարտերային չվերթը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը։ 

«Առաջին չվերթը, որն իրականացվեց Bulgaria Air ավիաընկերության կողմից, հուլիսի 7-ի առավոտյան մեկնեց Բուրգասից և հաջող վայրէջք կատարեց Երևանում՝ ազդարարելով երկու քաղաքների միջև նոր սեզոնային ավիահաղորդակցության մեկնարկը։

Չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, մինչև օգոստոսի վերջ՝ ապահովելով հարմար և ուղիղ ճանապարհորդություն Բուլղարիայի Սևծովյան ափի և մայրաքաղաք Երևանի միջև ամառային սեզոնի ընթացքում։

Ակնկալվում է, որ այս նոր չարտերային ծառայությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կխթանի մշակութային փոխանակումը և կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ Բուլղարիայի և Հայաստանի միջև։ Ուղիղ ավիահաղորդակցության շնորհիվ ճանապարհորդներն ավելի հեշտ հնարավորություն կունենան բացահայտելու երկու երկրների յուրահատուկ տեսարժան վայրերը, հարուստ պատմությունն ու ջերմ հյուրընկալությունը։

Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում բոլոր գործընկերներին, օդանավակայանների ղեկավարություններին, տուրօպերատորներին և բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այս նոր երթուղու մեկնարկը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև այն ուղևորներին, որոնք մասնակցեցին այս մեկնարկային չվերթին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հայերեն English Français

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ