Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Թրամփը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ ավելի լավ մակարդակի վրա են, քան նախկինում։

«Ինչո՞ւ ոչ։ Մեր հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան նախկինում։ Մենք կքննարկենք այդ հարցը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ հարցին։

Թրամփը նաև հայտարարել է, որ Էրդողանի ղեկավարության տարիներին Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր ռազմական ներուժը։ «Թուրքիան շատ երկրների համեմատ ավելի նվիրված դաշնակից է։ Մենք կքննարկենք Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները, ռազմական համագործակցությունը և այլ հարցեր։ Ես մեծ հարգանք ունեմ Էրդողանի նկատմամբ»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ հայտարարել է, որ F-35 կործանիչների հարցը նոր չէ, և այդ հարցը նախկինում ևս քննարկվել է ԱՄՆ-ի հետ։

«Մեզ խոստացվել էր հինգ ինքնաթիռի փոխանցում։ Պարոն Թրամփն էլ առանձին խոստում ունի այս հարցի վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող հանդիպումների ընթացքում F-35-ների վերաբերյալ նախկինում տրված խոստումը դրական հաստատում կստանա»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հայերեն English

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ