ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և համակարգմամբ հայկական ընկերությունները Բեռլինում մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական և ներդրումային ցուցահանդեսին, որն անցկացվել է Messe Berlin ցուցահանդեսային կենտրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների, թվային ենթակառուցվածքների և այլ առաջադեմ ուղղությունների վերջին զարգացումները:

 Միջազգային հեղինակավոր այս հարթակը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու գործընկերային ցանցը, ներկայացնելու սեփական տեխնոլոգիական լուծումները և  ձևավորելու  համագործակցության հեռանկարներ նոր շուկաներում:

Միջոցառման ընթացքում հայկական միասնական տաղավար են այցելել ցուցահանդեսի կազմակերպիչները, միջազգային պատվիրակություններ, ներդրողներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի և Ղազախստանի դեսպանությունների ներկայացուցիչները:

Ցուցահանդեսի ընթացքում նախարարության պատվիրակությունը B2B հանդիպումներ և բանակցություններ է նախաձեռնել հայկական ստարտափների և միջազգային գործընկերների միջև՝ նպաստելով համատեղ ծրագրերի մեկնարկին և հայկական լուծումների՝ եվրոպական շուկայում տեղայնացման հնարավորություններին։

Այցելուներին ներկայացվել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, նախարարության ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները։

Հայաստանի մասնակցությունը «GITEX AI EUROPE 2026»-ին միտված է երկրի տեխնոլոգիական ներուժի միջազգայնացմանը, նորարարական էկոհամակարգի ճանաչելիության բարձրացմանը, համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ինչպես նաև հայկական ընկերությունների մրցունակության ամրապնդմանն ու ներդրումային հետաքրքրության ձևավորմանը։

Միջոցառման ավարտին հայկական տեխնոլոգիական ընկերությունները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները:

«GITEX AI EUROPE»-ը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական հարթակներից է, որը համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին, ներդրողներին, ստարտափներին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին ու քաղաքականություն մշակողներին՝ ստեղծելով նոր համագործակցությունների, գործարար կապերի և նորարարական լուծումների ներկայացման արդյունավետ միջավայր:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը