Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 7-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սիրիա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA  գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական գրասենյակի հաղորդագրությունը։

Մակրոնը կլինի արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որ Սիրիա կայցելի 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Բացի այդ, սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։ Վերջին անգամ Սիրիա էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2009 թվականին։

Մակրոնին կուղեկցի ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն, անդրադարձ կլինի տնտեսական համագործակցության ընդլայնման ջանքերին։

Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Մակրոնը նախատեսում են կլոր սեղանի հանդիպում անցկացնել իրենց համապատասխան պատվիրակությունների հետ։

Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա՝ որպես երկու երկրների միջև շարունակական քաղաքական երկխոսության մաս։

2025 թվականին Մակրոնի հրավերով Ֆրանսիա էր այցելել աշ-Շարաան։ Կողմերը բանակցություններ էին վարել Ելիսեյան պալատում՝ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Հայերեն العربية English Русский

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է