Երևանում կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» խորագրով գերիմերսիվ ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Երևանում hուլիսի 25-ին կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի,Գոտի և հանապարհ մշակութային ասոցիացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայ-չինական գործընկերության կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի,հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ:

Լյանչժուի հնավայրն ունի շուրջ 5300 տարվա պատմություն։ Այն 2019 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և Չինաստանի քաղաքակրթության ակունքների ուսումնասիրության նախագծի առանցքային փաստագրական վկայություններից է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության հիմնական նպատակն է պատասխանել մի առանցքային հարցի․ ինչպե՞ս ապահովել, որ տարբեր մշակութային միջավայրերից եկող այցելուները ոչ միայն ծանոթանան Լյանչժուի քաղաքակրթության մեծությանը, այլև իրապես զգան դրա խորքային ժառանգությունը և կարողանան սեփական, անկախ ու հիմնավոր գնահատականը տալ դրան։

«Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական համակարգի վերելքը» թվային-ֆիզիկական ինտեգրված գերիմերսիվ ցուցահանդես է, որտեղ իրական հնագիտական գտածոները և նորագույն թվային տեխնոլոգիաները միավորվում են՝ բացահայտելու Լյանչժոուի քաղաքակրթության ամբողջական պատկերը։

Ցուցադրությունը հասանելի է մի քանի լեզուներով՝ չինարեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն։ Այն Երևանում կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Ճշգրիտ թարգմանված տեքստերն ու ինտերակտիվ նյութերը մատուցվում են միասնական սցենարով՝ հասկանալի տարբեր մշակույթների լսարաններին։

 

Հայերեն English 中文

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի