Տնտեսություն

Գեղարքունիքում 2026-ին բերքի տակ կլինի 35 հազար 619,31 հեկտար ցանքատարածություն

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2026-ին բերքի տակ կլինի 35 հազար 619,31 հեկտար ցանքատարածություն

Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում 2026 թվականին բերքի տակ կլինի 35 հազար 619,31 հեկտար ցանքատարածություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականին մարզում կատարվել է 17 հազար 630,3 հեկտար գարնանացան։ Դրանցից 9100,3 հեկտարը զբաղեցնում են գարնանացան գարու ցանքերը, 596,7 հեկտարը՝ գարնանացան ցորենի, 5570 հեկտարը՝ կարտոֆիլի, 1013 հեկտարը՝ բանջարաբոստանային մշակաբույսերի, 205,4 հեկտարը՝ այլ հացահատիկային մշակաբույսերի, 14,4 հեկտարը՝ կտավատի, 515,3 հեկտարը՝ բազմամյա կերային մշակաբույսերի, 302,2 հեկտարը՝ հատիկաընդեղենի, իսկ 269,98 հեկտարը՝ վարսակի ցանքերը։

2025 թվականի աշնանը Գեղարքունիքի մարզում իրականացվել է 14 հազար 651,6 հեկտար աշնանացան, որից 118 հեկտարը զբաղեցնում են սխտորի ցանքերը, իսկ մնացածը՝ աշնանացան ցորենի արտերը, որոնք կենսունակ են և գտնվում են հետագա աճի ու զարգացման բնականոն փուլում։

Նախորդ տարիներին մարզում հիմնված բազմամյա կերային մշակաբույսերի ցանքատարածքները կազմում են 3234,8 հեկտար։

Առաջիկա օրերին Գեղարքունիքի մարզում կմեկնարկի անասնակերի բերքահավաքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում