Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文