Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

2 րոպեի ընթերցում

Մայամի, ԱՄՆ

Մարզադաշտ «Մայամի»

1/32 եզրափակիչ

Արգենտինա-Կաբո Վերդե` 3:2

Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ նվաճեց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի ուղեգիրը՝ 1/32 եզրափակչում` լրացուցիչ ժամանակում, 3:2 հաշվով առավելությանհասնելով Կաբո Վերդեի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hանդիպման սկզբից նախաձեռնությունը պատկանում էր արգենտինացիներին, որոնք ավելի շատ էին վերահսկում գնդակը և հաճախ էին սպառնում մրցակցի դարպասին։ Ճնշումն արդյունք տվեց 29-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին, ստանալով Լիսանդրո Մարտինեսի հեռահար փոխանցումը, դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Առաջին կեսում աշխարհի գործող չեմպիոնները ստեղծեցին ևս մի քանի վտանգավոր պահ, սակայն Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյան վստահ էր գործում։ 

Երկրորդ խաղակեսում Կաբո Վերդեն սկսեց ավելի հաճախ անցնել հակագրոհների։ 59-րդ րոպեին Դերոյ Դուարտեն հավասարեցրեց հաշիվը՝ ստիպելով խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ 

Լրացուցիչ ժամանակի մեկնարկում Արգենտինան կրկին առաջ անցավ հաշվի մեջ. 92-րդ րոպեին Լիսանդրո Մարտինեսը գրավեց մրցակցի դարպասը։ Սակայն Կաբո Վերդեն հերթական անգամ ապացուցեց իր մարտական բնավորությունը, և 103-րդ րոպեին Սիդնի Լոպես Կաբրալը գեղեցիկ հարվածով կրկին վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2։

Միայն 111-րդ րոպեին Կաբո Վերդեից ինքնագոլի հեղինակ դարձավ Դինեյ Բորգեսը ու Արգենտինան հաղթեց այս խաղում:

 

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար