Աշխարհ

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Ընթացիկ տարվա մարտի 2-ից հուլիսի 3-ը Լիբանանի վրա իսրայելական օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4301-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն:

Լիբանանի առողջապահության նախարարության նոր տվյալներով՝ հարձակումների հետևանքով վիրավորվել է 12199 մարդ: 

Իսրայելն ու Լիբանանն անցյալ ամիս կնքեցին շրջանակային համաձայնագիր՝ ձգտելով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն իսրայելական ռազմաօդային ուժերը պարբերաբար շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում