Իրան

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ նավագնացության ակտիվության աճը «վկայում է, որ նավերի սեփականատերերը կարծում են, որ այժմ կարող են անվտանգ անցնել նեղուցով»։

Ընդ որում, ցուցանիշները նախկինի նման մնում են զգալիորեն ավելի ցածր, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների սկիզբը։

Հունիսի 18-ին Միացյալ Նահանգները և Իրանը հեռակա կարգով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը բաղկացած է 14 կետից: Հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ դրա ստորագրումից անմիջապես հետո Իրանը պետք է միջոցներ ձեռնարկի Հորմուզի նեղուցով 60 օր անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար, մինչ կողմերի միջև բանակցություններ են ընթանում: Ըստ հուշագրի տեքստի՝ Իրանը բանակցություններ կվարի Օմանի հետ նեղուցի ապագայի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում