Մարզեր

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

2026 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 138 միլիոն 717 հազար խմ ջուր։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Այս տարվա հունվարից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում