Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Հայաստանի համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտելով, որ Հայաստանն այդ ուղղությամբ տքնաջան աշխատանք է տանում և արձանագրել է առաջընթաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը թեմային անդրադարձել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի հասնել Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմին։

«Հայաստանը միակ գործընկերն է, որը ներկայում վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրամիության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի զեկույցը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար, շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը, և գիտեմ, թե դա որքան կարևոր է Հայաստանի համար։ Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը նոր առաքելություն կգա՝ մնացած հենանիշների ուղղությամբ առաջընթացը և պրոցեսները գնահատելու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ վիզաների ազատականացումը գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ մի շարք անհրաժեշտ բարեփոխումների իրականացման դեպքում։

«Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմին։ Պարզապես անհրաժեշտ են որոշ բարեփոխումներ, երբ դրանք ավարտվեն, դուք կհատեք վերջնագիծը»,- հավելել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ նախընտրական շրջանում ինքն արդեն հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը խնդիր ունի երկու տարում ավարտին հասցնել գործընթացը։ Նա հույս է հայտնել, որ արդեն 2029 թվականին Հայաստանը կունենա Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ։

«Շատ բան մեզնից է կախված, և հարցերը պետք է շատ դեպքերում ոչ թե Եվրամիությանը տալ, այլ ինքներս մեզ, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք չենք կարող այս հնարավորությունը բաց թողնել, և հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English ქართული Русский Türkçe

Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

Փաշինյանը բացառում է Եվրամիության հետ մերձեցումը մեկ գիշերում դադարեցնելու սցենարի կրկնությունը

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ` կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը