ՀՀ վարչապետը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հուլիսի 2-ի առավոտյան։
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով։