Աշխարհ

Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին

Լիբանանի հարավի Տյուրոս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ալվան Շարաֆուդինը։

«Իսրայելի ավիահարվածների ընթացքում լիովին ավերվել է 24 բազմահարկ շենք, ևս հինգը՝ մասամբ վնասվել։ Փլատակների մաքրումից հետո պարզ է դարձել, որ զոհվել է 60 քաղաքացի», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ հունիսի սկզբին քաղաքում մնացել էր բնակչության մոտավորապես 10-15%-ը։ Հայտարարված հրադադարից հետո վերադարձել է բնակիչների 89%-ը, բայց կան ընտանիքներ, որոնք զրկվել են օթևանից, և ներկայում իշխանություններն աշխատանքներ են տանում՝ նրանց բնակության վայրով ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում