Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված անուղղակի բանակցությունները «շատ լավ» են ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը։

«Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

«Մենք նրանց շատ ուժեղ հարված հասցրինք... բայց իրար հետ լավ լեզու ենք գտնում»,- հավելել է նա։

Դոհայում անցկացվող տեխնիկական բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները չեն հանդիպել դեմ առ դեմ, թեև նման ձևաչափ նախատեսված է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Փոխարենը, Պակիստանի և Կատարի միջնորդները կողմերի դիրքորոշումները փոխանցելու են միմյանց՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունն անցած շաբաթվա վերջում տեղի ունեցած հերթական ռազմական բախումից հետո։

Բանակցությունները դրական էր գնահատել նաև Կատարը։ Հանդիպման արդյունքների հետ կապված Կատարի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ խորհրդակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

Իրան

Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները

Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ընդգծելով, որ Դոհայում բանակցությունները լավ են ընթանում, չի բացառել ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը՝ նշելով, որ ամեն ինչ Իրանի ձեռքերում է։

«Ես չեմ կարող որևէ բան երաշխավորել, որովհետև դա, ակնհայտորեն, կախված է նրանից, թե ի վերջո ինչ կորոշեն անել իրանցիները»,- լրագրողներին ասել է Վենսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում զինվորականներին կրկին Իրան ուղարկել, «եթե ստիպված չլինի անդ եթե դրա համար հստակ անհրաժեշտություն չլինի»։

«Եթե մենք ստիպված լինենք ավելին անել, դա, իհարկե, կախված կլինի իրանցիներից։ Եթե նրանք փորձեն վերականգնել իրենց միջուկային ծրագիրը կամ նորից սկսեն հարվածել առևտրային նավերին, դա կփոխի մեր հաշվարկները»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Վենսը նշել է, որ ներկայում ԱՄՆ նախագահը կողմերին հանձնարարել է գնալ համաձայնության և բանակցել բարեխղճորեն։

«Մեզ մտահոգում է միջուկային հարցը, և մենք պատրաստվում ենք սկսել դրա շուրջ քննարկումները։ Այս պահին բանակցությունները լավ են ընթանում, դեռ վաղ փուլում են, բայց ընդհանուր առմամբ՝ դրական են»,- ասել է նա։

Հայերեն Русский

Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մանդատը չեմ վերցնի, ԱԺ չեմ գա. Ալեն Սիմոնյան

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը